ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ…

ԱՍՈՒՄ ԵՆ…
29.11.2011 | 00:00

...թե ապագա ոստիկանապետի աթոռը խոստացված է եղել ոչ միայն ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին, այլև ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանին` Շերիֆին, որը ժամանակին հավատարմության «ռիտուալներ» էր «ունեցել» առ այսօրվա ոստիկանապետ Վովա Գասպարյան (երակն էր կտրել, թե մատը արյունակցվելու համար, լավ չենք հիշում):
Այլևս ԲՀԿ-ական Գրիգոր Գրիգորյանը, փաստորեն, ֆիասկո է արձանագրել ոչ միայն ոստիկանապետ չդառնալու «գետնին» մասով, այլև Վովա Գասպարյանի: Փաստորեն: Վաղուց անտի նրանց ջրերն այլ առուներով և ջրհորդաններով են հոսում:
Չնայած տեղեկություն կա նաև, որ ոստիկանապետ չդարձած «պերսոնին» «հարկավորները» փորձել են «բնամթերքով» փոխհատուցել, որպեսզի կյանքից «դիլխոր չմնա»:

Դիտվել է՝ 2856

Մեկնաբանություններ